RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հայաստանը ներկայացնող 56 շախմատիստներ են մասնակցում Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությանը:

Գլխավոր մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Գեւորգ Հարությունյանը, որը 5 տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մրցաշարը սկսեց Վուսալ Աբբասովի, Ալեքսանդրա Վախանիայի եւ Ռաուֆ Մուրթուզովի նկատմամբ տոնած հաղթանակներով, այնուհետեւ ոչ-ոքի խաղաց Լուկա Պայչաձեի եւ Գիգա Քուպարաձեի հետ: Գեւորգը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայային: Լեւոն Բաբուջյանն ու Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր:

B խմբի մրցաշարում գերազանց է մեկնարկել Մամիկոն Մարտիրոսյանը, որը շահել է բոլոր 5 պարտիաները: Նա պարտության է մատնել Սերգեյ Աբուլաձեին, Քեթեւան Խոմերիկիին, Գուրամ Կոկաիային, Նաիլ Բաշիրլիին եւ Մարիամ Չոլաձեին: 5 միավոր ունի նաեւ վրացի Սուլխան Սիրբիլաձեն: Լիլիթ Խաչատրյանը վաստակել է 4 միավոր:

Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարում հայերից լավագույն արդյունքն ունի Արտաշես Առաքելյանըՙ 3,5 միավոր: Նա մեկ միավոր է զիջում առաջատար Մաթե Թոդաշվիլուն: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցավեճում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սուրեն Գեւորգյանը, Սլավիկ Այվազյանը եւ Արման Գրիգորյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: 4,5-ական միավորով առաջատարներն են Նիկոլոզ Կաչարավան եւ Մանի Ջահեդին:

Մինչեւ 8 տարեկան տղաների մրցաշարում հայերից առայժմ բոլորից հաջողը Էմիլ Հայրապետյանի ելույթն էՙ 3 միավոր: 4,5-ական միավորով առաջատարներն են Ջաբա Ադամիան եւ Գեորգի Ջիքիան:

Մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին նաեւ կայծակնային խաղում: 9 տուրով անցկացված մրցաշարում հաղթող ճանաչվեց վրացի Գիգա Քուպարաձեն, որը վաստակեց 8 միավոր: Գեւորգ Հարությունյանը, Լեւոն Բաբուջյանն ու Արթուր Ղարագյոզյանը 6-ական միավորով զբաղեցրին 7-9-րդ տեղերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ