RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1193, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲԱՑԵՑ ԳՈԼԵՐԻ ՀԱՇԻՎԸ

ՌԴ ֆուտբոլի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըՙ Յուրա Մովսիսյանը նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում բացեց գոլերի հաշիվը: Սամարայում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի 21-րդ րոպեին նա հստակ իրացրեց 11 մ հարվածը: Այդ գոլն էլ 2-0 հաշվով հաղթանակ պարգեւեց «Սպարտակին»:

Խաղից հետո Յուրա Մովսիսյանն իր տպավորություններն է կիսել «Սպորտ-Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում. «Դուք հասկանում եք, որ այժմ կարեւոր է միայն արդյունքը, որին մենք այսօր հասանք: Հարցնում եք, թե ես գո՞հ եմ, թե ինչպես էին թիմակիցներս ինձ գնդակ մատակարարում: Դա սխալ հարցադրում է: Մենք բոլորս ընդհանուր գործ ենք կատարում: Շնորհակալ եմ տղաներին, որոնց շնորհիվ կարողացա գոլ խփել»:

Ի դեպ, խաղից առաջ ԱՄՆ-ում բնակվող հայ երկրպագուներից մեկը «Կնքահոր» դիմանկարով մարզաշապիկով եկել է հյուրանոց եւ Մովսիսյանին նվիրել 25-ամյա ֆուտբոլիստի լուսանկարով ու THE DON մակագրությամբ նմանատիպ մարզաշապիկ: Յուրան շնորհակալություն է հայտնել եւ նշել է, որ նման պատվի արժանացողը պետք է յուրաքանչյուր խաղում գոլի հեղինակ դառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ