ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՈՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Բարսելոնի շախմատի մրցաշարի ավարտից հետո Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանն ու Մարկ Բասենչյանը մասնակցում են Կատալոնիայում անցկացվող «Սանտ Մարտի-2013» շախմատային փառատոնին: Մեր շախմատիստներից առավել հաջող է մեկնարկել Հովիկ Հայրապետյանը, որը 4 հնարավորից վաստակած 3,5 միավորով 8-րդ տեղում է: Նա մրցաշարը սկսեց Մարկ Բասենչյանի հետ կնքած հաշտությամբ, ապա 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Ալեխանդրո Սաեզի, Անտոնիո Հեռնանդեսի եւ Ալեսիո Վալսեչիի հետ մրցախաղերում: Հայրապետյանը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող իտալացի Դանիել Դվիրնիին, իսպանացի Հիպոլիտո Ասիսին եւ նորվեգացի Սիմեն Ագդեստայնին: Կարեն Գրիգորյանը 3 միավորով 10-րդ տեղում է: Նա մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակներովՙ պարտության մատնելով Խոսեպ Պելուսին, Դավիթ Էգլեստոնին եւ Խոսե Սեգուերային: 4-րդ տուրում Կարենն անդրանիկ պարտությունը կրեց Հիպոլիտո Ասիսից: Մարկ Բասենչյանը 2-րդ տուրում հաղթելով Կարստեն Լարսենին, հաջորդ երկու պարտիաներում պարտվեց Ալեքսանդր Գարուտասին եւ Ալեխանդրո Ալվարադոյին: Բասենչյանն ունի 1,5 միավոր: |