ՎԶԵԲ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Պատասախնելով այն հարցին, թե ճի՞շտ է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Սումա Չակրաբարտին համաձայնվել է ՎԶԵԲ տարեկան ժողովը 2017-ին Բաքվում անցկացնել, ՎԶԵԲ նախագահը ուղղակիորեն պատասխանեց. «Ոչ»: Նրա տեղեկացմամբ, ոչ մի որոշում տարեկան ժողով անցկացնելու մասին, բացի հաջորդ տարվա ժողովից, որը պետք է տեղի ունենա Վարշավայում, չի ընդունվել: Եղել են առաջարկներ տարբեր երկերներից, որոնց վերաբերյալ որոշումը կընդունվի հետագայում: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների մասին էլ Սումա Չակրաբարտին ասաց, որ «մամուլի որոշ հրապարակումներ կարող են շատ հուզիչ լինել»: |