RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՀՈՒՆԻՍԻՆ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Ա. Մ.

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանՙ երեկ հրապարակած 2013-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4 տոկոսով: Հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 1,3 տոկոս, իսկ այս տարվա մայիս ամսվա նկատմամբ` 11,9 տոկոս: Սակայն նախ ներկայացնենք այս տարվա առաջին կեսի ցուցանիշներն ըստ տնտեսության ճյուղերի:

Այս տարվա առաջին վեց ամիսներին արդյունաբերությունում արձանագրվել է 8,3 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 2,1 տոկոս, ծառայությունների ոլորտում` 4,4 տոկոս, առեւտրի շրջանառությունում` 3,5 տոկոս աճ: Շինարարությունը շարունակում է անկում արձանագրել` 8,8 տոկոս:

Ինչ վերաբերում է միայն հունիս ամսվա ցուցանիշներին` համեմատած նախորդ տարվա հունիսի հետ, ապա արդյունաբերությունում գրանցվել է 9,2 տոկոս անկում, գյուղատնտեսությունում` 4,4 տոկոս, շինարարությունում` 8,3 տոկոս անկում, առեւտրում` 0,1 տոկոս աճ, ծառայություններում` 1,5 տոկոս անկում:

Հունիսին, նախորդ ամսվա` մայիսի համեմատ, արդյունաբերությունն ունեցել է 14,9 տոկոս աճ, գյուղատնտեսությունը` 66,5 տոկոս (մայիսին կարկուտի հետեւանքով շինարարությունը անկում էր ունեցել), շինարարությունը` 19,4 տոկոս, առեւտուրը` 6,7 տոկոս, ծառայությունները` 7,1 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին կիսամյակում 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 0,8 տոկոսով եւ կազմել մոտ 2 մլրդ 671 մլն դոլար: Արտահանումը կազմել է 699 մլն դոլար, արձանագրելով 9,9 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 1 մլրդ 971 մլն դոլար, նվազելով 2,1 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-հունիսին կազմել է 1 մլրդ 272 մլն դոլար:

Միայն հունիս ամսին արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 3,3 տոկոսով եւ կազմել 477,7 մլն դոլար: Արտահանումը կազմել է 138 մլն դոլար, ավելանալով 12,9 տոկոսով, ներմուծումը կազմել է 339 մլն դոլար, նվազելով 0,3 տոկոսով: Այսինքն, ինչպես միայն հունիսի, այնպես էլ հունվար-հունիսի ցուցանիշներով, Հայաստանից արտահանումն աճել է, իսկ ներմուծումը` նվազել:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին կազմել է մոտ 142 հազար դրամ, մասնավոր հատվածում` 175 հազար դրամ, պետականումՙ 114 հազար դրամ:

Այսպիսով, մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումից հետո, հունիսին այն կրկին աճել է: Սակայն տնտեսական ակտիվության կիսամյակային 4,4 տոկոս աճի ցուցանիշը դեռ հեռու է տարեկան 6-7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կառավարության նպատակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ