ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ «ԱԼՏԻ ՇՈՒՐՋ» Այսօր, hուլիսի 20-ին, ժամը 19:00-ին, Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կկայանա Կամերային երաժշտության համերգՙ «Ալտի շուրջ»: Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան փ. 1շ): Համերգային ծրագրում կհնչեն Վ. Ա. Մոցարտ, Յ. Բրամս, Ա. Ռոլլա, Ս. Պրոկոֆիեւ, Պ. Հինդեմիթ, Վ. Ֆ. Բախՙ Մերի Դոլմազյանի (ալտ), Յանա Դարյանի (ալտ), Աննա Եսայանցի (ալտ), Արամ Թալալյանի (թավջութակ), Լուսինե Հակոբյանի (դաշնամուր), Թերեզա Նաչարյանի (ջութակ) կատարմամբ: Երեկոյի հատուկ հյուրերն են` դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ), Գերմանիայից մեր հայրենակից ջութակահար Հովհաննես Մոկացյանը: Մուտքը համերգասրահ ազատ է: |