RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 22

«ԷՍՍԵ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Անտարես» հրատարակչությունը հայտարարում է «Էսսե գրքի մասին» գրական մրցույթ: Լավագույն էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն գրքերի փաթեթով`10 գիրք: Երկրորդ տեղ գրաված էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն 5 գրքերի փաթեթով: Իսկ ահա երրորդ տեղը գրաված էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն 3 գիրքի փաթեթով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է տրված ցանկից ընտրել որեւէ գիրք (Հովհաննես Գրիգորյան «Նոր տողից», Գագիկ Սարոյան «Դիցաբանական ապագա», Աշոտ Գաբրիելյան «Գրպանի բանաստեղծություններ», Էդուարդ Հարենց «Լեթարգիական արթնություն», Գուրգեն Խանջյան «Հիվանդանոց», Աբել Միքայելյան «Քաղաքական հարբեցողություն», Արամ Պաչյան «Ցտեսություն, ծիտ», Արամ Պաչյան «Ռոբինզոն», Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արեւը», Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը», Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը», Հովհաննես Թեքգյոզյան «Փախչող քաղաքը», Լիլիթ Կարապետյան «Մենախոսություն երկու ձայնով», Հովհաննես Երանյան «Ողորմություն Ֆրոսյային», Սարգիս Հովսեփյան «Դոմինո», Ուիլյամ Շեքսպիր «Համլետ», Ուիլյամ Շեքսպիր «Ռոմեո եւ Ջուլիետ», ինչպես նաեւ «Արձակ 2011, 2012» մրցույթների լավագույն պատմվածքների ժողովածուն` «19 պատմվածք», «16 պատմվածք», Հենրի Միլեր «Խեցգետնի արեւադարձը», Ջորջ Օրուել «1984», Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը», Վենեդիկտ Երոֆեեւ «Մոսկվա-Պետուշկի», Ալեքսանդր Դյումա «Կամելիազարդ տիկինը», Լեւոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Վիկտոր Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը», Միխայիլ Բուլգակով «Վարպետը եւ Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով «Վիպակներ եւ պատմվածքներ», Մուրացան «Գեւորգ Մարզպետունի», Ստեփան Զորյան «Պատմվածքներ եւ վիպակներ», Ֆիրդուսի «Շահնամե», Ստենդալ «Կարմիրը եւ սեւը», Րաֆֆի «Խենթ», «Խաչագողի հիշատակարանը», Շիրվանզադե «Քաոս», «Պատվի համար», Նար-Դոս «Երկեր», «Կայարան», Աշոտ Աբգարյան «Ինչո՞ւ ցեղասպանություն», Արքմենիկ Նիկողոսյան «Առաքել Դավրիժեցու պատմությունն իբրեւ գրական երկ»):

Հարկավոր է ընտրել այս գրքերից մեկը, կարդալ եւ գրել էսսե` ուղարկելով esse@antares.am էլեկտրոնային հասցեին: Նույն մասնակիցը կարող է գրել մի քանի էսսեՙ տարբեր գրքերի մասին:

Աշխատանքները կհրապարակվեն www.antares.am/esse կայքում, իսկ լավագույն էսսեների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2013 թվականի նոյեմբերի 1-ն է:

Իսկ արդյունքները կամփոփվեն 2013 թվականի նոյեմբերի 14-ին:

Այս մրցույթը խթանում է, որպեսզի չթուլանա ընթերցողի կապը գրքի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ