RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013



Տեղադրվել է` 2013-07-22 23:11:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1081, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ Է ՏՈՒԺՈՒՄ, ՔԱՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Հ. Հ.

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդմամբՙ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պետական արտաքին գործառնությունների ենթակոմիտեն առաջարկել է Սպիտակ տանը 2014-ին զգալիորեն կրճատել արտաքին բյուջեի համար նախատեսված ֆինանսական ծախսերը: Դրա մասին դեռեւս նախորդ տարի հայտարարել էր Օբամայի վարչակազմըՙ խնդրելով բյուջեն կրճատել 20 տոկոսով:

Չնայած երկրներին հատկացվելիք գումարների չափը դեռեւս չի հրապարակվել, սակայն, ըստ որոշ աղբյուրների, Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվելիք գումարները կկրճատվեն եւ որոշ ծրագրերի առումով հատկացումները կնվազեն շուրջ 60 տոկոսով:

Խնդրին արդեն արձագանքել են ԱՄՆ-ի հայ համայնքն ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանըՙ հավաստիացնելով, որ պաշտպանելու են Հայաստանի եւ հայերի շահերը:

Նրանք առաջարկում են, որ ԼՂՀ-ին տրամադրվելիք աջակցությունը կազմի 5 միլիոն դոլար, Հայաստանինըՙ 50, աջակցություն ստանան նաեւ Սամցխե-Ջավախքի հայերը (Վրաստանին հատկացվելիք գումարի 10 տոկոսի չափով), նրանց համար աշխատատեղեր բացվեն, նաեւ միջոցներ տրամադրվեն Մերձավոր Արեւելքում վերջին տարիներին վերիվայրումների եւ քաղաքացիական պատերազմի հետեւանքով տուժած հայերին եւ այլ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին. մասնավորապես նրանց տրամադրվի մարդասիրական եւ վերաբնակեցման աջակցություն:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը վերջերս Արցախում հանդիպել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Նահապետյանն այցելել է նաեւ HALO Trust կազմակերպություն, որը տարեկան 2 միլիոն դրամ է ստանում ԱՄՆ-ից Ղարաբաղում ականազերծման խնդիրները լուծելու նպատակով: HALO Trust-ի ներկայացրած վիճակագրությամբ Ղարաբաղում մնացած ականներից դեռեւս բազմաթիվ երեխաներ, քաղաքացիներ են վիրավորվում:

Համաձայն HALO Trust-ի տվյալների, մեկ շնչի հաշվարկով Ղարաբաղում ականներից ստացված վնասվածքների մակարդակը գերազանցում է Աֆղանստանին: Ամերիկայի հայ դատի հանձնախումբն առաջարկում է ամերիկյան կառավարությանըՙ ուշադրություն դարձնել այս խնդրին եւ Ղարաբաղին տրամադրվելիք 5 մլրդ դոլարի շրջանակներում հաշվի առնել նաեւ այս մտահոգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ