RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013



Տեղադրվել է` 2013-07-22 23:11:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վ. Պ.

Հուլիսի 17-ին Ուրուգվայի նախագահական պալատում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայնՙ միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի մշակույթի եւ կրթության նախարարը, Արգենտինայում եւ Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվահայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիսության սկզբում ընթերցվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով ողջունել է այս կարեւոր նախաձեռնությունը եւ նշել, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ պահելու հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությանը:

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին եւ նախաձեռնության հեղինակներին` Հայաստանի դեսպանը նշել է, որ սա եւս մեկ կարեւոր եւ պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին եւ հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը:

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձեւավորվի պետական հանձնաժողով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ