RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013



Տեղադրվել է` 2013-07-22 23:11:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 922, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելինՙ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են:

Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի եւ սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին: Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ:

Մշակութային եւ առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաեւ նոր լուսամուտների, դռների տեղադրման եւ ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաեւ ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ: Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը:

Մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաեւ 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներՙ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի եւ Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ