ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Իտալիայի Ռիետի քաղաքում թեթեւ ատլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գերազանց հանդես եկավ եռացատկորդ Լեւոն Աղասյանը: Նրա 6 ցատկերից ամենահաջողը 3-րդն էր, որի ժամանակ հայ մարզիկը գրանցեց լավագույն արդյունքըՙ 16,01 մետր: Այդ ցուցանիշով Աղասյանը հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոնՙ ցույց տալով մրցաշրջանի լավագույն արդյունքը: Լեւոնը 3 սմ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված ֆինն Քրիստիան Պուլիի ցուցանիշը: 3-րդ մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Կոզլովըՙ 15,85 մետր: |