ՄՈՎՍԻՍՅԱՆԸ 5-ՐԴ ԱՆԳԱՄ ՀՌՉԱԿՎԵՑ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐՔԱ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է իր հաղթարշավը շախմատի մրցաշարերում: Նա Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված փառատոնի շրջանակներում կենդանի շախմատի մենամարտում պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Յան Մարկոսին եւ 5-րդ անգամ հռչակվել է փառատոնի արքա: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: Նախկինում Մովսիսյանը նման պատվի էր արժանացել 2005-2008-ինՙ պարտության մատնելով համապատասխանաբար գրոսմայստերներ Շտոլին, Նավարային, Հրաչեկին եւ Մարկոսին: |