ՂԱՐԱՄՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա կես միավորով զիջեց մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնային: Ղարամյանն ավելի հաջող հանդես եկավ Ֆիշերի շախմատի մրցաշարումՙ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր: Նա միայն լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը զիջեց նույնպիսի արդյունքի հասած հոլանդացի Յան Սմիթսին: |