ԱՐԱՐԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «ԲԱՆԱՆՑԻՑ» Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արարատ Առաքելյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Կապանի «Գանձասարում»: Նա 1 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Իսկ ահա «Բանանցում» փորձարկվում են մեքսիկացի հարձակվող Ռիկարդո Լարան եւ նիգերիացի պաշտպան Ադիդեջի Ադեյինգան, որը ժամանակին խաղացել է «Փյունիկում»: Կապանի «Գանձասարը» բավականին լուրջ համալրում է ստացել: Վերջերս թիմի հետ պայմանագիր է կնքել նաեւ ՀՀ հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը մինչ այդ հանդես էր գալիս Չեխիայում: Ավելի վաղ թիմում ընդգրկվել էին փորձառու ֆուտբոլիստներ Շոթա Ջիքիան, Արտակ Գրիգորյանը, Արթուր Բարսեղյանը: Պատրաստվում էր թիմի շարքերը համալրել նաեւ Աղվան Մկրտչյանը, սակայն վերջին պահին նա նախընտրեց մեկնել Լիբանան: Իսկ ահա նախկին գանձասարցի Նոա Կասուլեն, որ մինչ այդ հանդես էր եկել նաեւ «Բանանցում», կարիերան կշարունակի «Ուլիսում»: |