RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1078, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ՞ ՍԵՐԲԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԸ

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Պարտիզանին»

Երեկ վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Երեւան-Մոսկվա-Բելգրադ չվերթով ուղեւորվեց Սերբիա, որտեղ այսօր Երեւանի ժամանակով ժամը 22.45-ին կսկսվի մրցավեճը տեղի «Պարտիզանի» հետ: Գյումրու մարզական պատվիրակությունը Բելգրադ է մեկնել «Շիրակի» նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի գլխավորությամբ: Թիմի կազմում են 18 ֆուտբոլիստներ, որոնք Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ լրջորեն են նախապատրաստվել պատասխան հանդիպմանը:

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին «Շիրակը» Գյումրիում վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը: Գյումրեցիները շատ լավ խաղացին սեփական հարկի տակ, զգալի խաղային եւ տարածքային առավելություն ունեին եւ կարող էին մի քանի անգամ գրավել «Պարտիզանի» դարպասը: Սակայն շիրակցները գոլային պահերից միայն մեկն օգտագործեցին, իսկ խաղավերջում չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Ինչ խոսք, այսօր «Շիրակին» լուրջ փորձություն է սպասում: Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճելու համար «Շիրակին» առաջին հերթին հարկավոր է գոլ խփել: Իսկ դրա համար գյումրեցիները պետք է առաջին իսկ րոպեներից ակտիվորեն գրոհեն եւ կարողանան իրացնել գոլային պահերը: Սպասվում է, որ «Պարտիզանը» սեփական հարկի տակ կձգտի մեծ ճնշում գործադրել հյուրերի դարպասին եւ որքան հնարավոր է, շուտ հասնել հաջողության: Նման պայմաններում շիրակցիները պետք է շատ ուշադիր եւ հստակ գործեն պաշտպանությունում եւ փորձեն արագ հակագրոհների շնորհիվ հասնել հաջողության: Կհաջողվի՞ արդյոք «Շիրակին» հաղթահարել սերբական արգելապատնեշը, դժվար է գուշակել:

Հարկ է նշել, որ դեռ երբեք հայկական ակումբներին չի հաջողվել միանգամից 2 փուլ հաղթահարել: «Շիրակը» կարող է առաջինը լինել: Դրա համար գյումրեցիները պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը, դրսեւորեն խաղային լավագույն որակներ: Հուսանք, որ հաջողությունը կուղեկցի «Շիրակին»:

Ի դեպ, հայտնի է դարձել, որ «Պարտիզանի» կազմում պատասխան հանդիպմանը մասնակցելու է թիմի բուլղարացի կենտրոնական պաշտպան Իվան Իվանովը, որը պատրաստվում էր տեղափոխվել շվեյցարական «Բազել»:

Բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են «Պարտիզանին», որի հաղթանակի գործակիցը 1,16 է: Իսկ ահա «Շիրակի» հաղթանակը գնահատվել է շատ ավելի բարձր գործակցովՙ 14,5: Ոչ-ոքին գնահատվում է 6,75 գործակցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ