ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ 3-Ը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ Բելգրադում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական 14-րդ առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 168 շախմատիստուհիներ: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ: Նրանցից 3-ը հաղթանակով մեկնարկեցին: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Սվետլանա Շուլակովային, Մարիա Կուրսովան պարտության մատնեց Տիջանա Բլագոեւիչին, իսկ Լիլիթ Գալոյանն առավելության հասավ Բարբարա Դիզդարեւիչի նկատմամբ: Մեկնարկն անհաջող էր միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի համար, որը զիջեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային: Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանն էր պարտվեց Կատերինա Լահնոյին: |