RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



ՓԱՐԻԶ

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 822, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ «ՆԱՎԱՍԱՐԴ» ՊԱՐԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԴԻ ՋՈԼՈԼՅԱՆԸ

Ծանր հիվանդությունից հետո, Փարիզում հուլիսի 27-ին կյանքից հեռացավ ֆրանսահայ մշակույթի երախտավորներից մեկըՙ «Նավասարդ» պարախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Էդդի Ջոլոյանը:

Էդի Ջոլոյանը ծնվել է Փարիզում 1942 թ., գաղթական հայերի ընտանիքում: Ցեղասպանությունից փրկված նրա հայրը` Գրիգոր Ջոլոյանը, ով երիտասարդ տարիներին Կ. Պոլսի հայության մարզական կյանքի ակտիվիստներից էր, հայտնի լուսանկարիչ էր Փարիզում («Արաքս» լուսանկարչատուն), ֆրանսահայ համայնքի «լուսանկարչային կենսագիրը»: Էդիի հորեղբայրը նշանավոր պատմաբան եւ հայագետ Հակոբ Ջ. Սիրունին էր, ով 1920-ական թվականներին ապաստանել էր Ռումինիայում եւ դարձել տեղի նշանավոր դեմքերից մեկը: Մոր կողմից Էդին սերում էր Աջապահյանների նշանավոր տոհմից:

Ֆրանսիական հետեւակի պահեստի սպա եւ հմուտ կինեզիթերապեվտ Էդին իր իսկական կոչումը գտնում է պարարվեստում` 1958-1966թթ. պարելով հայկական «Սոսի» խմբում: 1967թ. նա հիմնում է «Նավասարդ» պարախումբը եւ մինչեւ կյանքի վերջ այն ղեկավարում: Շուտով «Նավասարդը» դառնում է Սփյուռքի ամենանշանավոր խմբերից մեկը, ելույթներ ունենում Ֆրանսիայի եւ աշխարհի հռչակավոր բեմերում (Փարիզի Զենիթ) Zenith, Համագումարների պալատ/Le Palais des Congrs, Շանզ Էլիզեի թատրոն/Le Thetre des Champs Elysees, Բոբինո/Bobino, Օլիմպիա/LOlympia, Կազինո դը Պարի/Casino de Paris, Նյու Յորքի Կարնեգի Հոլ/Carnegie Hall, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլ/Royal Albert Hall, Մյունխենի Գերմանական թատրոն/Deutsche Theater եւ այլն), արժանանալով ֆրանսիական եւ միջազգային մամուլի բարձր գնահատականներին: 2001 թ. «Նավասարդը» ելույթներ ունեցավ նաեւ մայր հայրենիքումՙ Երեւանում ու Ստեփանակերտում:

Ելույթներին զուգընթաց Էդին հիմնում է «Նավասարդի» պարի դպրոցը, որի ծոցից դուրս են եկել պարողների եւ երաժիշտների մի քանի սերունդներ, օտարների համար պարի վարպետության դասերի միջոցով հայկական պարը ծանոթացնում եւ տարածում է եվրոպական հարթակի վրա:

Խորապես նվիրված հայ մշակույթին եւ հայ կյանքին` Էդին նվիրվածությամբ ծառայում է նաեւ Ֆրանսահայ հիմնադրամին, դառնում նրա անբասիր գանձապահը:

Նրան շնորհվել է ֆրանսիական Արժանիքի օրդենի ասպետի աստիճան, պարգեւատրվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի անդամ:

Էդին արժանացել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրին, Սփյուռքում եւ Հայաստանում թողել ազգային եւ համամարդկային արժեքներին խորապես նվիրված մարդու հիշատակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ