RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 992, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸՙ ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

«Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ մրցանակակիր գրող, «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիսը» եւ այլ գրքերի հեղինակ Պիտեր Բալաքյանը հրավիրվել է այս աշնանը դասավանդելու Կոլումբիա համալսարանի «Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ աֆրիկյան ուսումնասիրությունների» բաժանմունքում: Դասավանդման թեման է լինելու «Հայոց ցեղասպանությունը եւ ողջակիզումը»: Հիշողություն եւ ներկայացում»: Սեմինարատիպ կուրսը նախատեսված է անցկացնել հինգշաբթի օրերը կեսօրից հետո, ժամը 2-4-ը: Գրողը անդրադառնալու է մարդկանց վրա ցեղասպանության ազդեցությանը եւ դրա ներկայացմանը գրականության, կինոյի եւ տեսաֆիլմերի ասպարեզում: Օգտագործվելու են ինչպես փաստագրական ֆիլմեր, այնպես էլ բանաստեղծություններ, ականատեսների հիշողություններ:

Համալսարանի «Հրավիրված դասախոսների» ծրագիրը հնարավոր է դարձել շնորհիվ վաղամեռիկ դոկտ. Նիկիտ եւ տիկին Էլեանոր Օրջանյանների առատաձեռն նվիրատվության 1998 թվականին: Բալաքյանից առաջ հրավիրված դասախոսների շարքում եղել են Լեւոն Աբրահամյանը, Վարդան Ազատյանը, Ջորջ Բուրնությանը, Սեդա Դադոյանը, Ռեյչլ Կոշկարյանը, Խաչիկ Թոլոլյանը եւ ուրիշներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ