RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Հոպկինսի հետ մենամարտի նոր ժամկետը հոկտեմբերի 26-ն է

Ինչպես հայտնի է, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը կիսածանրքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է չեմպիոնական գոտու տեր, լեգենդար Բեռնարդ Հոպկինսի հետ մենամարտում: Նախապես որոշված էր, որ մենամարտը կայանալու է հուլիսի 13-ին ԱՄՆ-ում: Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները մուտքի վիզա չէին տրամադրել Կարո Մուրադին, ուստի մենամարտի անցկացումը հետաձգվեց:

2 բռնցքամարտիկների նոր հանդիպման վայր նշանակվեց ամերիկյան Ատլանտիկ Սիթին: Մենամարտը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին, սակայն այն մեկ շաբաթով հետաձգվել ու տեղափոխվել է հոկտեմբերի 26-ին: Պատճառն այն է, որ հոկտեմբերի 19-ին կայանալու է WBO-ի վարկածով առաջին միջինքաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Մայք Ալվարադոյի եւ ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովի մենամարտը, որը եւս հեռարձակվելու է:

Կարո Մուրադը լրջորեն է նախապատրաստվում մարզական իր կարիերայի ամենապատասխանատու մենամարտին եւ հույս ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը. «Մեր մենամարտը պետք է արդեն կայացած լիներ, սակայն վիզայի խնդիրներ ծագեցին, որոնք արդեն լուծված են: 2011-ից սպասում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու իմ հնարավորությանը: Եվ ահա եկել է ժամանակը ստուգելու Հոպկինսի հին ոսկորների ամրությունն ու հանրաճանաչ դառնալու: Հուսով եմ, որ Հոպկինսը հաջող է անցկացրել ամառը»:

«Ուրախ եմ, որ Կարո Մուրադի հետ հանդիպումը վերջապես կայանալու է: Մուրադն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդն է եւ թեկուզ 3-ամսյա ուշացումով, մրցելու է 48-ամյա չեմպիոնիս հետ: Նա ինձ հնարավորություն ընձեռեց ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ եւ ավելի նպատակասլաց մարզվել: Հոկտեմբերի 26-ին պատրաստ կլինեմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մուրադը գիտի, որ թեեւ պատկառելի տարիքիս, հանդիպում է անվանի չեմպիոնի հետ: Ես ինձ 20 տարեկանի պես եմ զգում», հայտարարել է Բեռնարդ Հոպկինսը:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում կայանալիք Կարո Մուրադի եւ Բեռնարդ Հոպկինսի մենամարտի տոմսերի գինը տատանվում է 25-300 դոլարի սահմաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ