«ՇԱԽՏՅՈՐԸ» ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ Կարագանդայի «Շախտյորը» շոտլանդական «Սելթիկի» հետ չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ մարզադաշտում զոհաբերություն է կատարելՙ գառ մորթելով: Դա ակումբի ավանդույթներից մեկն է: «Շախտյորի» գլխավոր տնօրեն Էրդեն Խալիլին նշել է, որ կարեւորագույն հանդիպումներից առաջ իրենք նման արարողություն են կատարում: Նա նաեւ հայտարարել է, որ եթե «Սելթիկի» արգելքը հաղթահարվի, ապա ֆուտբոլիստներին խոշոր պարգեւավճար է սպասում: Հիշեցնենք, որ «Շախտյորի» կազմում ներկայումս խաղում է ՀՀ հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը: |