ԿԼԱՈՒԴԻՈ ԱԲԲԱԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ` Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ԲԵՄՈՒՄ Մ. Հ. Անդրադառնալով Արամ Խաչատրյան համերգասրահին նշենք, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը կսկսվի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության 12 համերգներ միջազգային մեծ հռչակ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Սեպտեմբերի 12-ին «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում կկայանան Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլի ելույթը, սեպտեմբերի 29-ին հանդես կգա Դ. Խվորոստովսկին (դիրիժոր Կ. Օրբելյան), հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Շանհայ լարային քառյակի» համերգը: Իսկ դեկտեմբերի 7-ին Հայաստանում ելույթ կունենա Իտալիայի «Մոցարտ» նվագախումբը, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոն: Աշնանային ծրագրերում ներառված են նաեւ«Վերադարձի», «Արամ Խաչատրյան», «Երաժշտության շաբաթ Երեւանում», «ՄելիքյանՖԵՍՏ» երաժշտական փառատոները, որոնց ավատից հետո ՀՊՖՆ-ն կշարունակի իր ավանդույթները յուրաքանչյուր ուրբաթ հանդես գալով համերգային կատարումներով: Համերգներով հանդես կգան նաեւ «Բարեկամություն» պարային համույթը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը եւ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հոբելյանական համերգով նվիրված Կոնստանտին Օրբելյանի 85-ամյակին: Համերգասրահում կկայանան նաեւ բարեգործական միջոցառումներ: |