RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 849, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի առաջին խմբի 74-րդ առաջնությունում հիանալի է հանդես գալիս գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը 6 տուրից հետո վաստակած 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Քոթանջյանը մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով Լեւոն Բաբուջյանին, Հայկ Վարդանյանին, Վահե Բաղդասարյանին, Տիգրան Հարությունյանին եւ Արթուր Չիբուխչյանին: Միայն 6-րդ տուրում Արտավազդ Հայրապետյանին հաջողվեց կասեցնել առաջատարի հաղթարշավըՙ պարտիան ավարտելով ոչ-ոքի:

Առաջին խմբի մրցաշարն անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով, 14 մասնակիցներով: 4-ական միավորով առաջատարին հետապնդում են Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանն ու Լեւոն Բաբուջյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ