ԴԱՎԹՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 2 ձյուդոյիստներից առաջինը տատամի դուրս եկավ Հովհաննես Դավթյանը: Մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում Դավթյանն անհաջող հանդես եկավ: Նա պարտվեց առաջին իսկ գոտեմարտումՙ զիջելով ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին եւ դուրս մնալով հետագա պայքարից: Քաշային այս կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի Նաոհիսա Տակատոն, որը եզրափակիչում հաղթեց մոնղոլ Ամարթուվշին Դաշդավային: Այսօր տատամի դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչըՙ մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: |