ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը կհանդիպի Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: |