RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 914, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՈՐՈՇԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրոմիությանը կամ Մաքսային միությանը երկրի անդամագրվելը կորոշվի հանրաքվեով: Այդ մասին նա ասել է ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցներում, որը հեռարձակվել է օգոստոսի 30-ին:

«Եվրոպական միությանը կամ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հարցն անպայման կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Երբ կլինի այն, մենք չգիտենք: Բայց անպայման կլինի: Երբ Եվրոպական միություն կամ Մաքսային միություն մտնելու որոշումն ընդունվի, այդ ժամանակ ամեն դեպքում խնդիրն առանց հանրաքվեի չի լուծվի»,- հայտարարել է Յանուկովիչը:

Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաեւ գազի գնի նվազեցման շուրջը Ռուսաստանի հետ ընթացքող բանակցություններին: Նա նշել է, որ այդ կապակցությամբ Կիեւը «նվաստացուցիչ առաջարկություններ» է ստանում:

Վ. Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան 20 մլրդ դոլար է կորցրել Ռուսաստանի հետ կնքած գազի պարտավորագրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ