RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 808, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀՈՒԼԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գործարքների քանակը նկատելիորեն աճել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17266 գործարք, ինչը 2,2 տոկոսով ավելի է նախորդ ամսվաՙ հունիսի եւ 22,6 տոկոսով բարձրՙ 2012-ի հունիսի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ աճել է 15,6 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատՙ 15,1 տոկոսով: 4567 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 42,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 39,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 21,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատՙ 30,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հուլիս 2012թ.Միջին գները (դրամ) հուլիս 2013թ.Միջին գները (դրամ) հունիս 2013թ.
Կենտրոն415050428000428000
Արաբկիր342800355500355500
Քանաքեռ-Զեյթուն270100282300282300
Նոր Նորք232050251000251000
Ավան243000259100259100
Էրեբունի238300249000249000
Շենգավիթ238500255000254250
Դավթաշեն263100274500274200
Աջափնյակ229800248000247200
Մալաթիա-Սեբաստիա228400241000240000
Նուբարաշեն140200152200152000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)258300272050271900

Մարզերում, բացառությամբ Երեւանի, հուլիսին վաճառվել են 416 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 22,7 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի համեմատ` 14 տոկոսով: Գներն այստեղ հուլիսին հունիսի համեմատ եւս աննշան աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 444 գործարք, որից 129ՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունիսի համեմատ նվազել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` աճել 6,8 տոկոսով: 2012-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,2 տոկոսով, իսկ մարզերում` 26 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հուլիս 2012թ.Միջին գները (դրամ) հուլիս 2013թ.Միջին գները (դրամ) հունիս 2013թ.
Կենտրոն463800476100476100
Արաբկիր369600383000383000
Քանաքեռ-Զեյթուն280500295000295000
Նորք-Մարաշ307100319200319200
Ավան260400270500270500
Էրեբունի228800239500239500
Շենգավիթ245100255000255000
Դավթաշեն263800276000276000
Աջափնյակ239600250050250050
Մալաթիա-Սեբաստիա228000238000238000
Նուբարաշեն144500150500150500
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)275600286600286600

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հուլիսին 2012-ի հուլիսի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 8 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 13,7 տոկոսով:

2013-ի հուլիսին հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 6,6 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի համեմատ` աճել 10 տոկոսով:

Հուլիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 180 գործարքներ, որից 199` Երեւանում: Հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 11,5 տոկոսով, իսկ մարզերում` 8,2 տոկոսով: 2012-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 47,5 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 26,4 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում արդեն մի քանի ամիս գները գրեթե անփփոխ են մնում: Այդ նույն ընթացքում գործարքների քանակը հետեւյալ կերպ է փոխվել` փետրվարին-մարտին` զգալի աճ, ապրիլին-մայիսին` նվազում եւ հունիս-հուլիսին գործարքների քանակը կրկին նկատելիորեն աճել է: Հավանական է թվում շուկայի աշխուժացման միտումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ