ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԱՆԺԻ» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարիերան կշարունակի Մախաչկալայի «Անժիում», որտեղ հանդես կգա վարձավճարով: Այս տեղափոխությունը մի փոքր անսպասելի էր: Ներկայումս «Անժին» վաճառում է իր «աստղերին», որոնց գնման համար մեծ գումարներ է ծախսել: 24-ամյա Կառլեն Մկրտչյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում», որտեղից էլ 2011-ին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»: 2010-ին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ անցած մրցաշրջանում նա արժանացել է «Մետալուրգի» լավագույն լեգեոնականի տիտղոսին: |