ՄԵԼԻՔՍԵԹ ԽԱՉԻՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ Armchess.am-ի տեղեկացմամբ, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շրջանաձեւ մրցակարգով անցկացված շախմատի 28-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միայն կես միավոր է զիջել իրանցի Էլշան Մորադիաբադիին: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը 9 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: |