RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013



ԿԱԴԱՍՏՐ

Տեղադրվել է` 2013-09-04 00:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 953, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՉԱՓԱԳՐՄԱՆ ԳՆԵՐԻ ԶՍՊՈՒՄ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կադաստրի համակարգում վերջին մեկ-երկու տարում կատարված փոփոխություններից էր քարտեզագրության, գեոդեզիայի եւ հողաշինարարության գործառույթների մասնավորեցումը, որի արդյունքում անշարժ գույքի չափագրումը սկսեց անցկացվել բացառապես կադաստրի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնավոր ընկերությունների կողմից: Խոսելով այս մասին, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հայտնեց, որ չափագրման համար մասնավորի կողմից բարձր գների կիրառումը որոշակիորեն զսպելու համար «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից առավել մատչելի գներով է մատուցվում այս ծառայությունը: Նա նաեւ տեղեկացրեց` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման ծառայությունների իրականացումն անհրաժեշտ է նաեւ մարզերում:

Մարզերի բնակիչների համար անշարժ գույքի չափագրման առավել մատչելի գնով իրականացնելու համար նախատեսվում է «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից մարզկենտրոններում եւ խոշոր բնակավայրերում ամրակցել մասնագետներ ու ստեղծել գրասենյակներ: Աշոտ Մուսայանը հայտնեց, որ համապատասխան որակավորում ստանալու համար համայնքները կարող են ուղարկել իրենց ներկայացուցիչներին, որոնց համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ եւ կտրվի համապատասխան որակավորում: Անհրաժեշտ պայմանների թվում է բարձագույն կրթության առկայությունը կամ կադաստրում աշխատանքային փորձը:

Ներկայացնելով չափագրման համար շուկայական միջին գները` կադաստրի կոմիտեի տեղակալը դրանք համադրեց «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից առաջարկվող գների հետ: Համաձայն դրան, վերջինս կողմից առաջարկվող գները մոտ 2-3 անգամ ցածր են միջին շուկայական գներից: Այսպես` եթե մասնավոր կազմակերպությունների կողմից բնակարանների չափագրման գինը գտնվում է 15-25 հազար դրամի սահմաններում, ապա «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ինը` 1 քմ չափագրումը մինչեւ 100 քմ բնակմակերեսի համար արժե 100 դրամ, այսինքնՙ չափագրման առավելագույն գինը 10 հազար դրամ է, մասնավորի կողմից տնամերձ հողամասերի չափագրումն արժե 25-30 հազար դրամ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի չափագրումը` 15 հազար դրամ, մինչեւ 1000 քմ տնամերձ հող եւ 100 քմ մակերես ունեցող շինությունը մասնավոր չափագրման գինը 50-60 հազար դրամ է, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ինը` մինչեւ 25 հազար դրամ: Նույն համամասնություն է նաեւ մինչեւ 1 հա արտադրական, հասարակական եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրման գների դեպքում:

Ասվածին Աշոտ Մուսայանն ավելացրեց, որ նվազեցվել են նաեւ չափագրման դեպքերը: Չափագրում նախատեսված է իրականացնել, եթե գույքում փոփոխություններ են կատարվել եւ եթե գույքն ընդհանրապես չափագրված չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ