ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՏԻՊԵԼ Է ՄՈՌԱՆԱԼ ԳՅՈՏՑԵԻՆ Ֆրանսիական «Էկիպն» անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանի ելույթին, որը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում 2 գոլի հեղինակ էր դարձելՙ ապահովելով թիմի հաղթանակը: «Հենրիխ Մխիթարյանը գերազանց հանդիպում անցկացրեց «Այնտրախտի» դեմ: Նրա 2-րդ գոլը վկայում է, որ ֆուտբոլիստը տեխնիկապես գերազանց է պատրաստված: Մխիթարյանն աջ եզրից տեղափոխվեց կենտրոն եւ ձախ ոտքով դիպուկ հարված կատարեց դարպասի հեռավոր անկյունը: Մխիթարյանն արժանի փոխարինող է Մարիո Գյոտցեին եւ արդեն ստիպել է «Բորուսիայի» երկրպագուներին մոռանալ «Բավարիա» տեղափոխված ֆուտբոլիստին», գրում է «Էկիպը»: «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն արդարացված է համարում Մխիթարյանի դիմաց 27,5 մլն եվրո վճարելը: «Այնտրախտի» հետ խաղից հետո նա մտել է հանդերձարան ու դիմելով Մխիթարյանին, ասել է. «Այժմ դու գիտես, թե ինչու ենք այդքան գումար վճարել քեզ ձեռք բերելու համար»: |