Եվրոպական հանձնաժողովն ի գիտություն է ընդունում Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Այսպիսի հայտարարություն տարածվեց Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան` որպես Մոսկվայում Հայաստանի նախագահի համապատասխան հայտարարության արձագանք:
Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայում քիմիական զենքի կիրառման քննությունների կապակցությամբ: ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակվել են տվյալներ ս.թ. մարտին Հալեպի մոտակայքում «Բաշաիր ան Նասր» բրիգադի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ:
Դեպի Արեւմուտք բացվելու ռուսական պատմական կողմնորոշման խորհրդանիշ Սանկտ Պետերբուրգում երեկ բացված G-20-ի երկօրյա գագաթաժողովն ընթանում է խիստ լարված մթնոլորտում: Պատճառըՙ սիրիական ճգնաժամն է, ավելի ճշգրիտՙ քիմիական զենքի օգտագործման պատրվակով Սիրիային ռազմական հարված հասցնելու ամերիկյան սպառնալիքը եւ դրա նկատմամբ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի կեցվածքների բեւեռային տարբերությունը:
Virtualaz.org-ը, որի խմբագիր-տնօրենը նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւն է, ում ադրբեջանցի եւ միջազգային իրավապաշտպանները լրջորեն կասկածում են «հատուկ ծառայությունների հովանու ներքո աշխատելու» մեջ, հղում անելով իսրայելական հետախուզությանը «մոտ կանգնած» Debka հրեական գործակալությանը, տեղեկացնում է, որ երեկ «Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է Իրանի դեմ երկու երկրների հետախուզական ծառայությունների համատեղ գործունեության մասին ...
Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում Սեւանի Իշխանի վերարտադրողականության ուղղությամբ: Այս պահին ուսումնասիրություններ են արվում, թե Սեւանա լիճը որքանով է վտանգավոր էնդոհամակարգի համար:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկրի հանդեպ «տեղի է ունենում նոր «վիկիլիքս», իսկ այդ մոգական բառը ենթադրում է կոմպրոմատային նյութերի հրապարակայնացում»: Բանն այն է, որ, ինչպես haqqin.az-ն է տեղեկագրում, Anonymous միջազգային հաքերական կազմակերպությունը «կոտրել է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության կայքը, որի հետեւանքով 80 ներքին եւ կառավարական գաղտնիք պարունակող փաստաթղթեր ...
«Ազգ»-ի նախավերջին համարում «Ձախողվել է Սիրիային հարվածելու Արեւմուտքի ծրագիրը» վերնագրով հոդվածում նշել էինք, որ նախագահ Օբաման այս հարցը ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանըՙ ձերբազատվելու համար Սիրիայի դեմ ռազմական գործողությունների դիմելու պարտավորությունից: Ըստ երեւույթին, նրա հաշվարկները չեն արդարանում, որովհետեւ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահները հավաստիացրել են նրան, որ սեպտեմբերի 9-ին Կոնգրեսը ...
Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ը անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման «այս կամ այն կերպ կզրուցեն», բայց առանձին հանդիպում օրակարգում չկա: Այդ մասին համաժողովի բացումից անմիջապես առաջ հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սեպտեմբերի 2-ին Ժնեւի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանըՙ Հայոց Մեծ եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը եւ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:
Հայաստանի մրցունակության զեկույցին երեկ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նշելով, որ մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, նա կարեւոր համարեց, թե ինչ չափանիշներով է բարելավվել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ չափանիշներով է դիրքերը թուլացրել: Այնուհետեւ վարչապետը խոսքը տրամադրեց տնտեսական մրցակցության ...
Աշնանային քաղաքական սեզոնը սկսվեց մեծ նորությամբ: Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ ապագա Եվրասիական տնտեսական միությանը եւ խստորեն հետեւելու նրա ռեգլամենտներին: Այս նորությունը մեկ երեկոյի ընթացքում ռումբի պես պայթեց ամառային շոգից ընդարմացած հայաստանյան հասարակության մեջ ...
2013 թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը: Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք առաջադրվեց Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվեց կալանքը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Ամերիկայի հայկական համայնքինՙ ցուցաբերել իր խորին մտահոգությունը Սիրիայի բնակչության, այդ թվում եւ Սիրիայում գտնվող հայության ճակատագրի համար:
Միայն մինչեւ հոկտեմբերի 5-ը կանխավճարային բաժանորդները կարող են անվճար անցնել «ԵՍ» սակագնային պլանին եւ շփվել սակագնային պլանի ներսում 5 դրամ/րոպե, իսկ բուհական տարածքներիցՙ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:
Յոթանասունչորս տարեկանում օգոստոսի 30-ին Դուբլինում (Իռլանդիա) վախճանվել է 20-րդ դարի ամենանշանավոր բանաստեղծներից մեկըՙ Շեյմս Ջաստին Հիյնին: Նա նաեւ դրամատուրգ էր, թարգմանիչ եւ դասախոս: Ծնվել էր Քեսլդոուսոնում (Հյուսիսային Իռլանդիա) 1939 թվի ապրիլի 13-ին: Ընտանիքի ինը երեխաներից առաջինն է եղել: Չլինելով քաղաքական խմբավորումների ներկայացուցիչ, իր ստեղծագործություններում նա հստակ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել ...
Սեպտեմբերի 2-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի կրթական աստիճան շնորհող ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջարկվող բոլոր ծրագրերը հաստատագրված են ԱՄՆ-ի համալսարանների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի կողմից:
Հայաստանում անցկացվեց «Մաթեմատիկան Հայաստանում. Ձեռքբերումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին:
Համր կինոյի արտիստներից ամենանշանավորն ու ամենաստեղծագործականըՙ Չարլի Չապլինը, Միացյալ Նահանգներից Եվրոպա տեղափոխվեց 1950-ականներին. դա այն շրջանն էր, երբ ԱՄՆ-ում տարածված էր մակկարտիզմը, որին բնորոշ էին հակակոմունիստական տրամադրություններն ու ռեպրեսիաներն ամեն տեսակ այլախոհության դեմ, ինչը չշրջանցեց նաեւ Չապլինին: Շվեյցարական Վեվեյում, Ժնեւյան լճի մոտ գտնվող տանը նա ապրում էր կնոջՙ Ունա Օ՛Նեյլի ...
Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցավ «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռներ» -ի շրջանակներում «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաեւ վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի. այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», ...
Տորոնտոյի (Կանադա) «Համազգային թատերասրահում» երկու ներկայացումներով հանդես է եկել Սբ Երրորդություն հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սասուն» պարախումբը, տեղեկացնում է «Ապագայ» շաբաթաթերթը:
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք հակոբ Նալյանի «Հոգեւոր զրույցներ» գիրքը` աշխատասիրությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների:
Պարզվում էՙ աշխարհի ամենածեր մարդն ապրում է Բոլիվիայում: Կարմելո Ֆլորեսի 123 տարին լրացել է մեկ ամիս առաջ: Նա ամբողջ կյանքն անցկացրել է լեռներում: Ակնոց կամ լսողական սարք չի կրում: Գանգատվում է միայն հիշողությունից. սկսել է մոռանալ նույնիսկ իր ստույգ տարիքը:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն Արենայում» կտրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության Չեխիա-Հայաստան ընտրական մրցախաղի մեկնարկը: Այդ հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել 2 երկրների ֆուտբոլասերների շրջանում ու կարեւոր նշանակություն ունի մրցակիցների համար:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 41,33 տոկոսը: Հենրիխն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված ֆուտբոլասերներին:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ձյուդոյի բանակային առաջնությունում հաջող ելույթներ ունեցան մեր բանակային ձյուդոյիստները: Առավել հաջող հանդես եկան Արթուր Երանոսյանն ու Մհեր Կարապետյանը, որոնք դարձան մրցաշարի հաղթողներ: Հովհաննես Ալեքսանյանն էլ մտավ եզրափակիչ, սակայն պարտվեց վճռորոշ գոտեմարտում ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը եւ Ազատ ...
Ալբերտ Սարգսյանը կրկին աշխատանքի է անցել «Ալաշկերտ» ակումբում: Նա կգլխավորի «Ալաշկերտ-2-ը»: Այդ աշխատանքում Սարգսյանին կօգնի Արմեն Բաղումյանը, որը կմարզի թիմի դարպասապահներին:
Թուրքիայի Անթաքիա (Անտիոք) քաղաքում սեպտեմբերի 12-ին պետք է մեկնարկեր շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Սիրիայում եւ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով ՖԻԴԵ-ի պահանջով Թուրքիայի շախմատի ֆեդերացիան մրցաշարը տեղափոխել է Ստամբուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Քոջաելի քաղաք: Անթաքիան Սիրիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: