ՀԱՅԱՍՏԱՆԸ 128-ՐԴ «ԵՐՋԱՆԻԿ» ԵՐԿԻՐՆ Է ՄԱԿ-ը կազմել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը: Panorama.am-ը, օգտվելով «UNSDSN» պարբերականից, տեղեկացնում է, որ աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում ընդգրկված է 150 երկիր: Վարկանիշային ցուցակը կազմվում է քաղաքական ազատությունների, բնակչության սոցիալական ապահովության համակարգի, կոռուպցիայի բացակայության եւ այլ չափանիշների հիման վրա: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դանիան, երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան, ապա հաջորդում են Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Կանադան: Հայաստանը 128-րդ տեղում է, Ռուսաստանը` 68-րդ, Թուրքիանՙ 77-րդ, Իրանըՙ 115-րդ, Ադրբեջանըՙ 116-րդ եւ Վրաստանըՙ 134-րդ: |