RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



ԾԱՆՐԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 936, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀՌՉԱԿՎԵՑԻՆ

Կլայպեդայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի ելույթներ ունեցան հայ պատանի ծանրորդները, որոնցից 9 դարձան մրցանակակիրներ: Նրանցից 2-ըՙ Սարգիս Կիրակոսյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (94 կգ-ից բարձր) դարձան Եվրոպայի չեմպիոններ մինչեւ 17 տարեկանների մրցաշարում:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարն ընթացավ Սարգիս Կիրակոսյանի եւ Արսեն Մարտիրոսյանի միջեւ: Այդ պայքարում ուժեղագույնը ճանաչվեց Սարգիս Կիրակոսյանը, որը հստակ կատարելով բոլոր 6 փորձերն էլ, երկամարտի 249 կգ (109+140) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արսեն Մարտիրոսյանը 242 կգ (108+134) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիրՙ 2-րդ մրցանակակիր դառնալով նաեւ առանձին վարժություններում: Բրոնզե մեդալը նվաճեց իտալացի Մաթեո Կուռկուռուտոնՙ 223 կգ (101+122):

94 կգ-ից բարձր անձնական քաշ ունեցող ծանրորդների մրցավեճում վստահ ելույթ ունեցավ Սիմոն Մարտիրոսյանըՙ ոսկե մեդալ նվաճելով ինչպես երկամարտում, այնպես էլ առանձին վարժություններում: Երկամարտի նրա արդյունքըՙ 367 կգ (167+200) 42 կգ-ով գերազանցում է ռուսաստանցի Յուրի Ախմեդիանովի ցուցանիշը, որը գրավեց 2-րդ տեղը: Բրոնզե մեդալակիր, ռումինացի Միրչեա Ռոմանը ցույց տվեց 321 կգ (145+176) արդյունք: Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ Արեն Հարությունյանը երկամարտի 305 կգ (135+170) արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Մինչեւ 17 տարեկանների մրցաշարում 77 կգ քաշային կարգում Մանուկ Մկրտչյանը երկամարտի 285 կգ (123+162) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մասնակիցըՙ Նորայր Ավետիսյանը երկամարտի 277 կգ (122+155) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում ծանրորդ Հովհաննես Ավդալյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նա երկամարտի 295 կգ (135+160) արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Մինչեւ 15 տարեկան աղջիկների մրցավեճում Սոնա Պողոսյանը (63 կգ) 5 ծանրորդուհիների հետ պայքարում երկամարտի 177 կգ (77+100) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի: Նա բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում դարձավ արծաթե մրցանակակիր:

63 կգ-ից բարձր քաշային աղջիկների մրցապայքարում Հռիփսիմե Պողոսյանը երկամարտի 170 կգ (77+93) արդյունքով գրավեց 4-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ