ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍԵՎԱՆԱ ԼԻՃ-2013» ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ Մեկամյա ընդմիջումից հետո Հայաստանի շախմատի ակադեմիան շախմատի հանրապետական ֆեդերացիայի հետ համատեղ կրկին անցկացնում է «Սեւանա լիճ-2013» մրցաշարը: 2005-ից անցկացվող հերթական մրցաշարը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի է: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ Հայաստանից, Ավստրիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Մեկնարկային տուրում մեր շախմատիստներից հաղթեցին միայն Արման Փաշիկյանն ու Կարեն Գրիգորյանը: Արմանը պարտության մատնեց Զավեն Անդրեասյանին, Կարենը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Ավետիք Գրիգորյանը պարտվեց Յուրի Կուզուբովին: Ոչ-ոքի խաղացին Պոպովն ու Սերգեյ Ժիգալկոն, իսկ Մարկուս Ռագերը հաղթեց Դարիուշ Սվիերչին: |