RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-09-10 23:24:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1100, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՆ

Գ. Մ.

Վերջին շրջանում Գյումրու հասարակական շրջանակներում եւ լրատվամիջոցներում ոչ մեկ անգամ ահազանգ հնչեցվեց, որ այստեղ եւ մարզի այլ համայնքներում դեռ երկրաշարժից անօթեւան մնացող ընտանիքների համար այս տարվա խոստացված պետական աջակցությամբ բնակարանաշինությունն այդպես էլ չի մեկնարկում, իսկ Ախուրյանում նույնիսկ չի շարունակվում անցյալ տարի սկսված շինարարությունը: Նման խնդիրները պարբերաբար արծարծել է մասնավորապես «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի կողմից հանրապետության իշխանություններին օրերս հղված բաց նամակում նաեւ նշվել են անցյալ տարի Գյումրու «Մուշ 2/2» թաղամասի որոշ թվով շենքերի գազաֆիկացման հարցում առկա եւ առանձին այլ խնդիրներ:

Երեկ «Շիրակ կենտրոնը» տեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացել ՀՀ քաղաքաշինության նախարարությունից: «Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռու մարզերում «Գլենդել հիլզ» ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով,- ասվում է բերված հաղորդագրությունում,- ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն»:

Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվել են շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվելիք բնակարանների ու բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները: Կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը տեղեկացրել է, թե Գյումրիում նախատեսվող շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել Գյումրու հիշյալ թաղամասի բնակարաններում գազի կաթսաների խնդրին, տեղեկացվել է, որ դրանց տեղադրման համար ձեռնարկվել են լրացուցիչ ապահովության միջոցներ: Նախարար Ս. Թադեւոսյանը, հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, խստորեն զգուշացրել է կաթսաների տեղադրման եւ շինարարական աշխատանքների արագացման առնչությամբ:

Միաժամանակ, ինչպես նշվում է նախարարության հաղորդման մեջ, նախարարը շեշտել է, որ շինարարության հետագա ընթացքին հետեւելու եւ շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտարկելու նպատակով այս շաբաթվանից սկսած, իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում «Գլենդել հիլզ» ընկերությունը աշխատանքներ է կատարում:

Քաղաքաշինության նախարարությունից «Շիրակ կենտրոնին» նաեւ տեղեկացրել են, որ այսօր օրվա երկրորդ կեսին նախարարը շրջայց կկատարի Գյումրի եւ Ախուրյան, այս հասարակական կազմակերպության ներկայացուցիչը եւս հրավիրված է մասնակցելու շրջայցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ