ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման եւ հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը` 1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ` ա. ««Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc) ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը: Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորության մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ: բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ` - սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների, - արյունապղծություն եւ մանկապղծություն քարոզող «գրական» գործերի, - հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում): գ. Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական եւ հայկական կազմակերպությունների եւ նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»: Այն ֆինանսավորվում է «Եվրոպական միության եվրոպական հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի կողմից» (http://robbie-raul.blogspot.com/2013/08/hraparakam.html): Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է (http://adukatar.net/wp-content/uploads/2009/12/Adu–8–Pages–11-14.pdf): 2. Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասեռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը: Մինչդեռ ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու եւ սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10): 3. Մի անգամ եւս դիմում է ` ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության եւ քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը. բ. Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը. գ. Հայրենի իշխանություններին` օրենսդրական եւ գործադիր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգեւոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության եւ մյուս այլասերվածությունների քարոզչության արգելման օրենք: Մեր ժողովրդի հոգեւոր զարթոնքի եւ Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով եւ Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից` Վերապատվելի, դոկտ. Լեւոն Պարտագճյան Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան Վերապատվելի Ռուբիկ Փահլեւանյան Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան |