ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ Հատված Կոստանդնուպոլսի ռուսական կայսերական դեսպանության նախկին առաջին կարգի թարգման, Միջազգային իրավունքի ինստիտուտի թղթակից անդամ Ա. Ն. Մանդելշտամի «Երիտթուրքական կայսրությունը» (1915 թ.- Մոսկվա) պատմաքաղաքական աշխատությունից, որը հրատարակել է Հովիկ Հովեյանը: Թուրք Ժողովրդի ողբերգությունն այն է, որ ձեւավորման առաջին իսկ օրվանից միջազգային ասպարեզում ոչինչ չձեռնարկեց մշակույթի առումով արդարացնելու իր գոյությունը: Այդ երկրի ներխուժումը այլ ժողովուրդների կյանք իրականացվել է արյան եւ արցունքի գնով: Այն իր հետ բերում էր այլադավանների եւ այլազգիների ստրկացում, կնոջ, մտքի ստրկացում, ստրկություն եւ միայն ստրկություն: Իշխելով հնագույն մշակութակիր ազգերի` հույների, արաբների, հայերի եւ կենսական ուժով լեցուն սլավոնական ազգերի վրա, զավթելով հմայիչ մայրաքաղաքը (Կոստանդնուպոլիս), որը արժանի էր դառնալու համաշխարհային մայրաքաղաք, թուրք ժողովուրդը մատնվեց անգործության: Ամեն կողմից երկիրը պատվել էր մուսուլմանական սխոլաստիկայի սարդոստայնով: Մարդկային ոգու ասպարեզում այս ազգը չցուցաբերեց ստեղծագործության որեւէ կենդանի նշույլ: Ընդունելով իր համար բացառապես օտար արաբ ցեղերի կրոնը` թուրքը չկարողացավ ստեղծել ազգային մահմեդական եկեղեցի: Աղքատ թուրքերենը հրաժարվում էր ծառայել աբստրակտ մտածողությանը, իսկ արաբական լեզվաբանության օվկիանոսից վերցրել, քաշել էր վերացական հասկացությունների համարյա ողջ պաշարը: Յուրացնելով արաբական մտքի ողջ պերճանքը, զարդարելով իրեն թանկարժեք քարերով, որը առեւանգված էր պարսկական պոեզիայի գանձարանից, թուրք ազգը, բայց եւ այնպես, չկարողացավ ստեղծել ոչ մի մեծագույն եւ նորագույն գաղափար: Աշխարհը նրանից ոչ մի նոր մեղեդի կամ երգ չլսեց, նոր ձեւեր եւ պատկերներ չտեսավ: Թուրք ազգը չի տվել այնպիսի բանաստեղծի, գեղանկարչի կամ քանդակագործի, երաժշտի ու գիտնականի նոր անուն, որը սիրով եւ հիացմունքով կկրկներ մարդկությունը: Թուրքը ազգ-սնածաղիկ է: Նրա պատմական առաքելությունը ոչնչացնելն է, իսկ խորտակելու համար հոգի չի պահանջվում: Բայց հոգին պետք է, պահանջվում է կյանքի ազգային հիմքերի ստեղծման համար, ինչը առկա չէ Թուրքիայում: Երիտթուրքերը ապարդյուն փորձում էին հոգի ներդնել ազգի մեջ: Սակայն իրենք էլ դարձան այդ մեռած մարմնի մեռած պտուղը: |