RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013



ԸՄԲՇԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-09-10 23:24:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ֆրանսիական Նիցա քաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերում հիանալի ելույթներ են ունենում հայ ըմբիշները, որոնք արդեն 3 ոսկե մեդալ են նվաճել:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Օհան Գիքինյանը, որը հաջորդաբար հաղթեց Մադագասկարի ներկայացուցիչ Բիենվենու Անդրիամալալային (4-0), լեհ Ադամ Բեյնկոզսկուն (4-0) եւ կանադացի Սթիվեն Տակահաշիին (3-1):

Հայաստանին 2-րդ ոսկե մեդալը պարգեւեց մինչեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Սիրունյանը: Նա պայքարից դուրս մղեց սենեգալցի Վիկտոր Դիատային (4-0), քաթարցի Աբդուֆրահման Իբրահիմին (5-0), կանադացի Գեդրիկ Հուդսոնին (5-0) եւ ռումինացի Ադրիան Մոյեսին (3-1):

Ազատոճային մեր 3-րդ ըմբիշն էլՙ Վիկտոր Կազիշվիլին հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Հիշեցնենք, որ Կազիշվիլին օգոստոսին Սոֆիայում կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել:

Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերն իրենց ընդգրկմամբ, նշանակությամբ աշխարհում 2-րդն են համարվում օլիմպիական խաղերից հետո եւ անցկացվում են օլիմպիադաներին նախորդող տարիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ