Հասարակության մեջ հակոտնյա տրամադրությունները Մաքսային միությանը Հայաստանի միացման վերաբերյալ ակնհայտ տեսանելի են: Տնտեսագիտական վերլուծություններ, այո, ի վերջո կատարվեցին, թե Մաքսային միության տարածքում Հայաստանին սպասվում է եւս չորս տոկոս հավելյալ աճ, իսկ եվրոինտեգրման դեպքում` երկուսուկես տոկոս: Սակայն բանն անգամ թվերը չեն, ի վերջո հայ հանրությունը բոլոր տեսակի թվերի հանդեպ անվստահություն ունի, ...
Երեկ Գյումրիում հանդիսավորապես բացվեց 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր տնակային պայմաններում գործողՙ Ազատ Շիշյանի անվան համար 6 («Օկտետ») երաժշտական դպրոցի նոր շենքը, որը կառուցվել է «Մեդիամաքս» գործակալության, Հայ օգնության ֆոնդի եւ ավստրալական Do Something ոչ կառավարական կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում: Նախագծին աջակցել են մի շարք արտասահմանյան ու հայաստանյան կառույցներ եւ ...
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել, որ Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դատավարությունը պետք է անցկացվի ծանր հանցագործությունների դատարանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը` նշելով, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումն ընդունել է այն ...
Սեպտեմբերի 19-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում տեղակայված վագոնում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո հրեական մշակույթի «9 Դարպաս» 14-րդ միջազգային փառատոնի «Գնացք Լուստիգ, հույսի գնացք» ծրագրի շրջանակներում: Այս փառատոնը մեկ տարի առաջ կազմակերպել էր նաեւ «Մուսա լեռներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցեց ամերիկաբնակ պրոֆեսոր Շամմասյանը, իսկ անցյալ տարի բեմադրվեց հայտնի դրամատուրգ ...
Սեպտեմբերի 20-ին իսրայելական լրատվամիջոցներն անդրադարձել են «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթին եւ հարցուպատասխանին: Ինչպես գրում է newsru.co.il կայքէջը, ելույթում Իսրայելին հետաքրքրող մասը սկսվել է BBC-ի թղթակցի այն հարցից, թե Ռուսաստանը կկարողանա՞ արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համոզել ամբողջովին ոչնչացնելու քիմիական զենքը, եւ կվերանա՞ արդյոք ...
Հայաստանի կառավարությունը ակտիվորեն սկսել է Մաքսային միությանն անդամակցությանը պատրաստվել, Հայաստանի վերին էշելոնի բոլոր ներկայացուցիրչներն էլ, խոսքերը մեկ արած, ամենայն հավատամքով սկսել են հիմա էլ աղոթել Մաքսային միությանը:
Հայաստանը սեպտեմբերի 19-ին տեղաբաշխել էր առաջին եվրոպարտատոմսերը (այսպես ասած «եվրոբոնդերը») միջազգային կապիտալի շուկայում: Դրանց գլխավոր տեղաբաշխողներըՙ Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը եւ J.P.Morgan Securities plc-ը, հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են. ծավալըՙ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետըՙ 7 տարի, տոկոսադրույքըՙ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody՛s-ը ...
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական - ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի - մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների - հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման - այլ մեքենայությունների ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Հարկ է նշել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմել էր 4,4 տոկոս, 7 ամիսների տվյալներով` 4 տոկոս:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված սեպտեմբերի 20-ին եւ 21-ին կդադարեցվի երթեւեկությունը Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից Հանրապետության հրապարակում եւ հարակից փողոցներում Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:
Սեպտեմբերի 20, 2013 թ., Վարդենիկ - ԵՄ դասընթացը Հայաստանի ավագ դպրոցների համար պաշտոնապես մեկնարկեց ուրբաթ` սեպտեմբերի 20-ին, Վարդենիկի ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղՙ երիտասարդների շրջանում բարձրացնելու ԵՄ - Հայաստան համագործակցության մասին գիտելիքների մակարդակը:
Մանհեթենի դատարաններից մեկը վերջերս տասը տարվա բանտարկության է դատապարտել հայազգի Ռոբերտ Թերջանյանին, տեղեկացնում է Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթը: Ըստ հաղորդագրությանՙ 40-ամյա հայը համատարած զեղծարարությունների եւ գողությունների հայկական ավազակային մի խմբի ղեկավարն է, որ հիվանդների եւ բժիշկների ապահովագրական քարտերից գումարներ է կորզելՙ հանրությանը պատճառելով մոտ 35 ...
Երեկ Orange-ը հայտարարեց մինչեւ 42 Մբ/վ արագությամբ գերժամանակակից 3G+ ցանցի մեկնարկը Արարատ քաղաքում: Արարատը հինգերորդ քաղաքն է Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Էջմիածնից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց: Հայաստանի մյուս քաղաքներում եւ գյուղերում, որտեղ ապրում է բնակչության ավելի քան 95%-ը, Orange-ը տրամադրում է մինչեւ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երկրի տնտեսության զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Ընկերությունը հավասարապես կարեւորում է նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի գործարարներ ներուժի համախմբումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ այսուհետեւ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչեւ սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Երեւան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում եւ հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի դրանիցՙ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցըՙ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*:
9-ամյա Արտակը, որը սովորում է Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 92 դպրոցում, որոշել է` երբ մեծանա, բժիշկ է դառնալու: Իսկ Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) կենտրոնական վարչության անդամ, հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը Արտակին քաջալերում է հետեւյալ խոսքերով. «Տարիներ հետո վերադառնալու եմ, որպեսզի իմանամ` դարձե՞լ ես բժիշկ, թե՞ ...
«Լուսանկարչության լեզուն համամարդկային է, այն թարգմանչի կարիք չունի». պրոֆեսիոնալ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի այս արտահայտությունը որքան էլ որ հավաստի է` ներկայացվող բազմաթիվ լուսանկարներ իրենց ողջ խոսունությամբ հանդերձ ուղեկցվում են բացատրական մեկնությամբ, պատկերվող անցքի, իրողության, տեղի, ժամանակի նկարագրությամբ, այն դարձնելով ավելի հասկանալի:
ՀՀ անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում հաստատվել է 2020-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար հայտ ներկայացրած երկրների ցանկը: 32 թեկնածուների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան պաշտոնապես ՈւԵՖԱ էր ուղարկել առաջնության հանդիպումները «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու հայտը:
Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը: Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց հունական ՊԱՕԿ-ին:
Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի կանանց նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում հիանալի հանդես եկավ մինչեւ 8 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Ռոբերտ Մուրադյանը: Նա հաղթեց իր բոլոր 9 մրցակիցներին ու արժանացավ գլխավոր մրցանակին:
Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում առաջին անգամ պարտիան ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով Վահապ Սանալի հետ: Տուրը հաղթական էր Վահե Բաղդասարյանի համար, որը պարտության մատնեց Յիյե Վանգին: Մեր շախմատիստները վաստակել են 4,5 միավոր: Վահեն 27-րդ տեղում է, Սամվելըՙ 31-րդ:
Չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանը 9,5 ամսվա ընդմիջումից հետո կրկին իրեն վերադարձրեց կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Աննա Ուշենինայի հետ Չինաստանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 7-րդ պարտիայում 40-րդ քայլին հաղթանակ տոնելով, Հոու Յիֆանը ժամկետից շուտ շահեց մրցամարտըՙ 5,5-1,5: Յիֆանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Անցկացրած 7 պարտիաներում Ուշենինային այդպես էլ չհաջողվեց ...
Շախմատի Գրան պրիի խաղարկության 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրկին պարտվեց` զիջելով Կատերինա Լահնոյին: Դանիելյանը կես միավորով Նախբաեւայի ու Կոստենյուկի հետ եզրափակում է աղյուսակը: