ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՆԱՀԱՊԵՏԸ Կյանքի 83 տարեկանում մահացավ հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան, ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը: Հայ թատրոնի ու կինոյի հպարտություններից մեկը, մեծ մարդ ու արտիստ: Ընդամենը մի քանի շաբաթից` հոկտեմբերի 24-ին, վարպետը կդառնար 84 տարեկան: Շատ կկարոտենք քեզ, վարպետ: |