RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1159, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ 30 ՏՈԿՈՍ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ

Բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների համար

Խոսելով շինարարության ոլորտի եւ շարունակվող անկման ցուցանիշների մասինՙ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նոր առաջարկներ, որոնց իրականացումը կաշխուժացնի այս ճյուղը, բավարարելով ոչ էլիտար բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողների պահանջը: Ըստ վարչապետիՙ շինարարության շարունակվող անկումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: «Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ», ասաց նա:

Կառավարությունը 2014-ին սկսելու է պետական ծառայողների համար բնակարանները հասանելի դարձնելու ծրագիրը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ ներկայումս թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Մինչդեռ շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը եւ չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչեւ 25 մլն դրամ է: «Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30-տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաեւ կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը», հավաստիացրեց վարչապետը:

Մինչ ծրագրի իրականացումը պետք է կազմվեն պետական այն ծառայողների ցուցակը, ովքեր ցանկություն ունեն այդպիսի հիփոթեքային վարկ ստանալու: Այդ նպատակով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դիմեց Երեւանի քաղաքապետարանինՙ խնդրելով, որ Երեւանում հարմար տարածքներ գտնվեն կառուցապատողներին տրամադրելու համար, «որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երեւանում կառուցապատում իրականացնել»: «Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչեւ հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներինՙ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: Դա նշանակում է, որ նաեւ հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու», շարունակեց վարչապետը եւ շեշտեց, որ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մեկ ամսվա ընթացքում, որպեսզի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս ծրագիրը ներկայացվի ավելի մանրամասն:

«Օտարերկրացիների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նպատակը եւս շինարարությունը ակտիվացնելու համալիր ծրագրի մի մասն է: «Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական եւ երկիր մուտք գործելու որեւէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը եւ կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար», տեղակացրեց Տիգրան Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ