RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



ՉԻՆԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2013»-ՈՒՄ

Գ. Մ.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ ելույթ է ունեցել Չինաստանի Սիան քաղաքում բացված «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ի առաջին նիստում: Այս մասին քաղաքապետարանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ֆորումին մասնակցելու հրավիրված հայ քաղաքապետը հանդես է եկել բացման հանդիսավոր մասի ավարտից հետո: Բացմանը հանդես են եկել ՉԺՀ կենտրոնական եւ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աֆղանստանի նախագահը, Ուկրաինայի փոխվարչապետը եւ ուրիշներ:

Բալասանյանն իր ելույթում հայ-չինական հարաբերությունների համատեքստում մանրամասն ներկայացրել է Գյումրիում չինական եւ այլ աղբյուրների ներդրումների համար առավել հավանական ուղղությունները, որոնց շարքում առանձնացրել է այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության եւ սպորտի ոլորտները:

Նշվում է, որ օրվա ընթացքում Գյումրու քաղաքապետը ծրագրային հանդիպումներից զատ քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Չինաստանի մի շարք քաղաքների իր պաշտոնակիցների հետ, կողմերը մտքեր են փոխանակել քաղաքների միջեւ համագործակցության հնարավոր ձեւաչափերի, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ