Orange-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ «Ինտերնետ Cafռ» ինտերնետը ոչ մշտապես օգտագործողների համար եւ օգտագործված մոդեմների վերամշակում Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ եւ այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Cafռ առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվելու մինչեւ 1 Մբ/վ արագությամբՙ վճարելով միայն օգտագործված րոպեների համարՙ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: «Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում: Այն նախատեսված էՙ բավարարելու այն մարդկանց յուրահատուկ պահանջները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, սակայն ոչ մշտապես: Դեռ կան մարդիկ, հատկապես մարզերում, ովքեր տանը չունեն ինտերնետ եւ ինտերնետ-սրճարաններ են այցելում համացանց մուտք գործելու համար: Այս նոր սակագնային պլանով մենք իրականում տեղափոխում ենք ինտերնետ սրճարանը յուրաքանչյուր բաժանորդի տուն, այնպես որ վերջիններս կարող են նորություններ կարդալ, իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով շփվել ցանկացած պահի», ասաց Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը : Ինտերնետ Cafռ կանխավճարային սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները կվճարեն 100 դրամ միացման վճար, որը թույլ կտա ծառայությունից օգտվել մինչեւ այդ օրվա վերջը: Ինտերնետ Cafռ հաշիվը կարելի է լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային լիցքավորման միջոցով, վճարման տերմինալներով, կամ այցելելով Orange-ի խանութներ, Հայփոստի մասնաճյուղեր եւ այլն: Այս մարկետինգային նորարարությանը զուգահեռՙ Orange-ը նաեւ հայտարարեց մեկ այլ կարեւոր նախաձեռնության մասին: Որպես պատասխանատու ընկերությունՙ Orange-ը հոկտեմբերի 1-ից կսկսի հետ գնել եւ վերամշակել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները: Այս նախաձեռնության շրջանակներում Orange-ի այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել Ինտերնետ Հիմա մոդեմ, սակայն այժմ չեն օգտագործում, կարող են իրենց մոդեմը բերել Orange-ի խանութ եւ ստանալ 3000 դրամ կանխիկ գումար: Այս մոդեմները խնամքով կթարմացվեն, որից հետո կրկին շահագործման կհանձնվեն: Այսպիսով, Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան որոշակի գումար իրենց համար արդեն ոչ պիտանի սարքի համար, այլ նաեւ կմասնակցեն այդ սարքերի վերամշակմանըՙ դրանով իսկ աջակցելով բնության պահպանմանը: Հոկտեմբերի 1-ից օգտագործված մոդեմներ կընդունեն Orange-ի մի քանի խանութներ, իսկ հետագայում դրանց թիվը կմեծանա: «Սարքերի վերամշակումը շատ կարեւոր ուղղություն է բնության պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Կարեւոր է գիտակցել, որ սարքավորումը պարզապես մի կողմ նետելովՙ մենք անուղղակի կերպով վնաս ենք հասցնում բնությանը: Այսօր մենք առաջարկում ենք մեր բաժանորդներին այս գիտակցությամբ մոտենալ հարցին, երկրորդ կյանք տալ իրենց մոդեմներին, եւ միեւնույն ժամանակ դրա համար խրախուսական գումար ստանալ Orange-ի կողմից: Սա շատ ընդունված մոտեցում է տարբեր արեւմտյան երկրներում եւ ուրախ ենք, որ մենք ենք այն առաջին անգամ իրագործում Հայաստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Նախագիծը, որը փորձնական է, հնարավորություն կտա Orange-ի բաժանորդներին իրենց չօգտագործվող, սակայն սարքին վիճակում գտնվող մոդեմները վերադարձնել մինչեւ 2013թ. վերջը: Երկու նախաձեռնությունների մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբ-կայքում www.orangearmenia.am: |