ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆ Ամերիկայի Հայկական համագումարը, արձագանքելով տարաբնույթ կարծիքներին` Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված Նունե Եսայանի տոնական համերգի վերաբերյալ, իր խորին շնորհակալությունն է հայտնում երգչուհուն իր կատարած հսկայածավալ, հայրենասիրական ոգով լի, ժամանակակից պահանջներին համապատասխանող, բարձրաճաշակ աշխատանքի համար: Աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հյուրերի կարծիքով չափազանց գրագետ եւ բացարձակ տրամաբանական էր թե երգերի ընտրությունը, թե մատուցման որակն ու կառուցվածքը, թե գեղարվեստական ձեւավորումը: Հայկական երգի հզոր հնչյունների ուղեկցությամբ անցանք մեր պատմության էջերով` ամենադառը օրերից մինչեւ փայլուն հաղթանակներ: Հովանավորելով հայրենասիրական այս յուրօրինակ համախմբման կոչը, Ամերիկայի Հայկական համագումարը հույս է հայտնում, որ այն կծառայի իր վեհ գաղափարին: Հոգաբարձուների խորհրդի նախագահ` |