RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 890, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՌԱՋԱՏԱՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայում վերջնագիծը հատեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջնության 2-րդ հատվածում վերելքով հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանին ցավոք չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նրա համար վճռորոշ նշանակություն ունեցավ նախավերջին տուրում մրցաշարի առաջատար Յույ Յանյիի հետ պարտիան: Սամվելն առաջատարից հետ էր մնում 1,5 միավորով եւ հաղթանակի դեպքում կարող էր նույնիսկ հավակնել ոսկե մեդալին: Սակայն ինչպես պատահել է Սամվելի հետ նախորդ տարիներին, վճռորոշ պահին հայ շախմատիստը պարտություն կրեց, ինչը զրկեց նրան նույնիսկ մրցանակակիր դառնալու հնարավորությունից:

Ավարտականՙ 13-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսե Ֆելիքս Յնոյոսայի հետ եւ վաստակած 8,5 միավորով գրավեց միայն 14-րդ տեղը: Իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յույ Յանյին, որը ոչ-ոքի ավարտելով պարտիան հնդիկ շախմատիստ Գուջրատի Վիդիթի հետ, վաստակեց 11 միավոր: Հաղթողին կես միավոր զիջեց Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովը, որն ավարտական տուրում պարտության մատնեց սերբ Ալեքսանդր Ինջիչին: 9,5 միավորով բրոնզե մեդալի արժանացավ հնդիկ շախմատիստ Գուջրատի Վիդիթը:

Վահե Բաղդասարյանը 7 միավորով գրավեց 44-րդ տեղը: Ավարտական 2 տուրերը հաղթական էին Վահեի համար, որը պարտության մատնեց պորտուգալացի Պեդրո Նեւեսին եւ թուրք Դիյապ Բույուկասիկին:

Մարիա Գեւորգյանը կանանց մրցաշարում 8 միավորով գրավեց 16-րդ տեղը: Մարիան 12-րդ տուրում պարտվեց իրանցի Սարասադատ Խադեմալշարիեհին, իսկ ավարտական տուրում հաղթեց չինացի Լիու Հոնգիանին: Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որը վաստակեց 10,5 միավոր: 9,5 միավորով 2-րդ տեղը գրավեց ղազախ Ժանսայա Աբդումալիկը, իսկ բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ