RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 857, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՅԱՅԼՈՅԱՆԻ ԵՎ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 5 տուրից հետո առաջնության մասնակից 7 հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակից Կոնստանտին Յայլոյանը եւ մինչեւ 16 տարեկանների մրցապայքարին մասնակցող Մանուել Պետրոսյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Ընդ որում Մանուելը առաջատարներից մեկն է: 4 միավոր ունեն նաեւ բելառուս Վալենտին Եժելը, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն ու լիտվացի Տիտաս Ստրեմավիչյուսը:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում առաջատարը 100 տոկոսանոց արդյունք ունեցող ռուսաստանցի Թիմուր Տրուբչանինովն է:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 3 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Արթուր Դավթյանը 2 միավորով 22-րդ տեղում է:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 3 միավորով 12-րդ տեղում է: Մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում Կարեն Գրիգորյանը 3 միավորով 9-րդ տեղում է: Մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարում Սոնա Ասատրյանը 3,5 միավորով 4-րդ տեղում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ