ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին շարունակել են խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի քննարկումը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ազգային ժողով է ներկայացրել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու իր առաջարկությունը: Այն կքննարկվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում եւ ապա կընդգրկվի նստաշրջանի օրակարգում: Այս հարցով լրագրողներին պարզաբանումներ տված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ...
Օրերս Մոսկվայում էր հայտնի իսլամագետ շեյխ Իմրան էլ Հուսեյնը: Ծնվել է Տրինիդադում, իսլամն ուսումնասիրել է Եգիպտոսում եւ Պակիստանում, միջազգային հարաբերություններըՙ Շվեյցարիայում: 12 տարի ապրել է ԱՄՆ-ում: Ներկայումս բնակվում է Մալայզիայի մայրաքաղաք Քուալա-Լումպուրում: Ռուսական «Զավտրա» թերթում ունեցած հարցազրույցում շեյխը մասնավորապես հայտարարել է.
Նախագահական ընտրություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նախատեսվում է հուլիսի 1-ից քաղծառայողների աշխատավարձերը զգալիորեն բարձրացնել: Հայտարարությունն այդ պահին տարօրինակ էր, նկատի ունենալով, որ ընթացիկ տարվա բյուջեում դա նախատեսված չէր, եւ տարվա կեսին նման մեծ ծախս ավելացնելը գործնականում անհնար է: Ինչպես կարելի էր ենթադրել, դա տեղի չունեցավ: ...
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով կարող է հակաիրանական միջազգային պատժամիջոցները վերացնելու որոշում ընդունվել, եթե Թեհրանը համագործակցություն սկսի եւ թույլատրի տեսչական ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում: Քերրիի գնահատման համաձայնՙ եթե Իրանի իշխանությունները բարի կամք հանդես բերեն, պատժամիջոցները վերացնելու որոշումը կարող է ...
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական RaiNews24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել քիմիական բոլոր զինանոցների ոչնչացմանը վերաբերող ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւին: Հարցազրույցը զետեղված է հեռուստաալիքի կայքէջում:
«Կասպիական համագործակցության ինստիտուտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւի խոսքերովՙ Լեռնային Ղարաբաղը ներկայանում է ոչ թե որպես Հայաստանի մաս, այլՙ անկախ պետություն, եւ այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի վրա չեն կարող տարածվել ՀԱՊԿ-ի նորմերը:
Հայաստանի նախագահի` գլխավոր դատախազի պաշտոնի համար ներկայացրած թեկնածու, մինչեւ այժմ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչեցրած եւ գլխավոր դատախազ պաշտոնի վերաբերյալ իր ելույթում բազմաթիվ ուղիղ եւ ենթատեքստերով արված արտահայտություններ արեց, որոնց դժվար է չհամաձայնել: Ու այդպիսի ելույթ կարող էր ունենալ ցանկացած եվրոպական երկրի ...
Ինչպես հայտնի է, ձեւավորվել է 40-ից ավելի հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, որը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկով դիմում է նախապատրաստել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին եւ ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարներին:
«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 10-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովը: Գիտաժողովը կոչված է վեր հանելու միգրացիոն հոսանքների առաջացման դրդապատճառները, ինչպես նաեւ առկա միտումների պահպանման հնարավոր հետեւանքները: Նախատեսվում է կատարել հասարակության հատվածների իրավիճակային վերլուծություն եւ հստակեցնել արտագաղթի պատճառներն ...
ԱՄՆ-ում 55 անձանց մեղադրանք է ներկայացվել հարկային եւ բանկային խարդախությունների խոշոր համակարգի բացահայտումից հետո: Նրանք մեղադրվում են երկրի հարկային վարչությունից 7 մլն դոլար հափշտակելու եւ 2 հազար մարդու անձնական տվյալները գողանալու մեջ: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հաղորդում է news.am կայքէջըՙ վկայակոչելով «Սան Դիեգո յունիոն թրիբյուն» թերթի հրապարակումը:
Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրն էր անվանի մտավորական, բանասեր Պարգեւ Շահբազյանը: Նա կատարեց նվիրատվողի պարտականություն եւ գրադարանին հանձնեց կանադահայ մտավորական Յակոբ Ալթունեանի 2012 թ-ին Տորոնտո քաղաքում հրատարակված «Հայ մշակոյթի լուսաւոր ուղիներէն» բարձրարժեք աշխատության մեկ օրինակ հեղինակի նվիրագրով. «Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի գրադարանին հեղինակին ...
Այսօր, հոկտեմբերի 1-ին ժամը 13.00-ին, Կ. Ստիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀայՖեստ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս: Մասնակցում են ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը եւ «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Էլեանոր Բաքընը:
Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 30-ին բացվեց գեղանկարիչ Վահե Թեւոսյանի անհատական ցուցահանդեսըՙ «Բու» խորագրով: Ցուցահանդեսին ցուցադրվում է 50 ստեղծագործություն, որոնք արտացոլում են երիտասարդ նկարչի նորարար մոտեցումները, նոր գաղափարների ոգեշնչումն ու քարոզչությունը:
Ուոթերթաունի «Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում» (ALMA) օգոստոսի 27-ին բացվել է նկարիչ Գուրգեն Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 27-ը: Բացման օրը ժամանակակից արվեստի պատկերասրահում տեղի է ունեցել պատվասիրություն:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները: Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրեցին Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը: Ավելի հաջող հանդես եկավ մրցակցային զգալի փորձ ունեցող Հայկ Հակոբյանը, որը երկամարտի 393 կգ (182+211) արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Ղարիբյանը 7 մասնակիցների մեջ 369 ...
Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտված կանանց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ մարզուհիներից 2-ն արժանացել են մեդալների: Մինչեւ 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտել էր եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում նա պարտվեց Չու Ջու Չիենին ու արժանացավ արծաթե մեդալի: Մինչեւ 54 կգ քաշայինների մրցավեճում Անի Հովսեփյանը դարձավ բրոնզե ...
Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընկերական խաղում 3-1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի իր հասակակիցներին: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանն ու Տիգրան Ղազարյանը: Վրացիներից միակ գոլը խփեց Ռատի Արզիլաձեն:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում պատանի շախմատիստները սկսեցին մրցավեճը դասական շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւների համար: Տարիքային 6 խմբերում Հայաստանը ներկայացնող 26 շախմատիստներից 17-ը մրցաշարը սկսեցին հաղթանակով: Նրանց թվում է մինչեւ 14 տարեկանների մրցաշարում կայծակնային խաղի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, նույն մրցաձեւում մինչեւ 18 տարեկանների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացած Հովհաննես Գաբուզյանը: Տարիքային ...
7-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը: Տուրի կենտրոնական հանդիպումը «Փյունիկի» եւ «Արարատի» մրցավեճն էր, որում հաջողության հասած թիմը կդառնար առաջին շրջանի հաղթող: Սուր մրցակցությունում ընթացած խաղում արարատցիներն իրենց լավ դրսեւորեցին եւ արժանի հաղթանակ տարան: 47-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ «Արարատի» սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: ...
Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 6-րդ գոլը խփեցՙ «Զենիթի» հետ խաղի 71-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը (2-2): Սակայն այդ գոլը չօգնեց «Սպարտակին» միավոր վաստակելու, քանի որ մինչեւ խաղավարտ դաշտի տերերը եւս 2 անգամ գրավեցին հյուրերի դարպասն ու 4-2 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեցին: «Զենիթը» 26 միավորով գլխավորեց աղյուսակը, իսկ «Սպարտակը» ...