ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց 1998-99-ի ծնված սամբիստների Երեւանի առաջնությունը: Քաշային 10 կարգերում խաղարկվող մրցանակների համար պայքար մղեցին շուրջ 70 պատանի սամբիստներ: Չեմպիոններ հռչակվեցին Արմեն Սիմոնյանը (42 կգ), Վրեժ Հարությունյանը (46 կգ), Հարություն Խոջոյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Հարություն Ուզունյանը (60 կգ), Ռազմիկ Մաթեւոսյանը (66 կգ), Նարեկ Շատվերյանը (72 կգ), Կիմ Կարապետյանը (78 կգ), Արմեն Գյագունցը (84 կգ) եւ Ռոմեն Ավինյանը (84 կգ-ից բարձր): Մրցումները կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության բաժինը: |