ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Orange ԴԵԼՖԻՆԻ, ԹԻԹԵՌԻ ԵՎ ՊԱՆՏԵՐԱՅԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Orange-ն հայտարարեց իր հավատարիմ բաժանորդների համար նախատեսված նոր անակնկալների մասին: Այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, ամեն ամիս Orange Merci հավատարմության միավորների տեսքով կստանան իրենց ամսավճարի 10%-ը: Այս միավորները կարող են օգտագործվել ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ եւ մեգաբայթեր ձեռք բերելու համար: Առաջին միավորները բաժանորդներին կտրամադրվեն արդեն նոյեմբերի սկզբին, իսկ այնուհետեւՙ յուրաքանչյուր ամիս: Ընդ որում, Orange-ի «շնորհակալության» միավորները ստանալու համար ոչինչ անել պետք չէ, պարզապես անհրաժեշտ է շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից: Ավելին, Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, կարող են ընտրել եւս մեկ անգամ երկարաձգել պայմանագիրը 12 կամ 24 ամսով: Այս դեպքում վերջիններս Orange Merci հավատարմության միավորների փոխարեն կկարողանան հատուկ գնով հեռախոս ձեռք բերել: «Երկու տարի առաջ Orange-ը նորարար կոնցեպտ ներմուծեց շուկա. կենդանիների պատկերներով իր ամսական բաժանորդագրություններըՙ բացառիկ գնով հեռախոս ձեռք բերելու հնարավորության հետ միասին: Այսօր մենք նորություն ենք ներմուծում մեր հավատարին բաժանորդներին պարգեւատրելու ոլորտում: Ուրախ ենք եւս մեկ հաճելի անակնկալ մատուցել Դելֆինի, Պանտերայի ու Թիթեռի մեր հավատարիմ բաժանորդներին, վերջիններիս ամսական փաթեթներում մեծ ծավալով րոպեներ, SMS-ներ ու մեգաբայթեր ավելացնելուց ընդամենը երկու օր հետո: Մեր բաժանորդներն այժմ վստահ են. ինչքան երկար մնան Orange-ի բաժանորդ, այնքան ավելի շատ կլինեն իրենց առավելությունները», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: |