RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013



Տեղադրվել է` 2013-10-03 23:17:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 783, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ մամուլի ասուլիսը

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: 2007թ.-ից հիմնադրամի գլխավոր գործընկերը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է: Ինքնատիպ այս իրադարձությունը, որն արդեն 4-րդ անգամ կիրականացվի Հայաստանում, բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում: «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաեւ բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության եւ դրա պահպանման կարեւորության վերաբերյալ:

«Շրջակա միջավայրի պահպանման եւ դրա խնդիրների վերաբերյալ իրազեկումը պետք երեխաների դաստիարակության անբաժանելի մաս լինի: Յուրաքանչյուր մարդ վաղ տարիքից պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մարդկության ընդհանուր տունն է, եւ այդ տանն ապրող ամեն ոք ունի իր պարտականությունները եւ պատասխանատվության իր չափը` այդ տունը մաքուր եւ ապահով պահելու համար:

Հայաստանում այս առաքելությունն իր վրա է վերցրել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 6-րդ տարին հպարտորեն կանգած է նրա կողքին` աջակցելու այս անչափ կարեւոր եւ դժվար գործի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ եւ հանրային միջոցառումներ: «Արեւորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն էՙ ավելացնել մասնակիցների թիվըՙ նվազեցնելով բնապահպանական խնդիրները: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն հայաստանյան հեռուստաալիքներով, համացանցով: Դրանք կուղեկցվեն հանրային ակտիվ քննարկումներով:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի այս տարվա ծրագիրը եւս հայ հանդիսատեսի դատին կներկայացնի վավերագրական ֆիլմերի լավագույն ընտրանի` նվիրված կենդանիներին եւ բնապահպանական խնդիրներին: Աշխարհի տարբեր երկրներից ընտրված շուրջ 30 ֆիլմ կհեռարձակվի հայկական տարբեր հեռուստաալիքներով եւ առցանց:

«Արեւորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի գործընկերների թվում են «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները եւ «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաալիքը: Ֆիլմերը կցուցադրվեն 2013թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչեւ 27-ը:

Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես`աղբի վերամշակմանն ու վայրի բնության պահպանությանն անդրադարձող փառատոնի ֆիլմերը կուղեկցվեն հանրային քննարկումներով: Դրանց կմասնակցեն գիտնականներ, բնապահպաններ, քաղաքացիական-հասարակական ակտիվիստներ եւ այլն:

Փառատոնի շրջանակներում կիրականացվի նաեւ հիմնական 3 միջոցառումՙ նկարչական օր, մրցանակների հանձնման արարողություն եւ կենդանիների դիմակահանդես-շքերթ: Գործընկերների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համատեղ, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 25-ին բոլորին հրավիրում է FPWC-ի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»ՙ մասնակցելու Ուրծաձորի էկո-կրթական կենտրոնի բացման արարողությանը, որը կուղեկցվի խորհրդանշական ծառատունկով:

«Արեւորդի» փառատոնի միջոցառումների ժամանակացույց.

Հոկտեմբերի 6

6-րդ Նկարչական Օր եւ Երեւանի կենդանաբանական այգու 72-ամյակին նվիրված տոնակատարություններ

Հոկտեմբերի 18

Մանկական ֆիլմերի մրցանակների հանձնման արարողություն

Ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 25

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի» բացման արարողություն եւ ծառատունկ (Արարատի մարզի Ուրցաձոր համայնք)

Ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 26

«Կոնֆուսաո» սամբա խմբի բացօթյա համերգը Սիրահարների այգում

Հոկտեմբերի 27

Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երեւան քաղաքի փողոցներով, որը կուղեկցվի «Կոնֆուսաո» սամբա խմբի համերգովՙ Երեւանի կենդանաբանական այգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ